211652_close_icon
views-count5200 դիտում article-date 10:49 13-09-2020

Չէ որ երաժշտությունն էլ գույն ունի.... ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վլադիմիր Աբրահամյանը մշտապես ստեղծագործել է երաժշտության ներքո և բացառապես` դասական երաժշտության: Նկարիչը ոչ միայն սիրում էր լսել դասական երաժշտություն, հատկապես օպերաներ, այլև երաժշտության մեծ գիտակ էր: Հետևում էր իր սիրած կատարողների կյանքին, ստեղծագործությանը: Նրա արվեստանոցում դասական երաժշտության ձայնապնակների մի հսկա հավաքածու կա, քանի որ հենց ձայնարկիչով էր նախընտրումլսել: Երբեմն կատակում, որ իր ձայնապնակներն ավելի մեծ են, քան տղաները: Վլադիմիր Աբրահամյանը կարծում էր, որ ինչպես յուրաքանչյուր գույն իր տրամադրությունն ունի, այնպես էլ երաժշտությունն իր գույնն ունի... Կերպարվեստն ու երաժշտությունը նրա արվեստում մշտապես զուգահեռ են ապրել, կողք կողքի, լրացրել են միմյանց, օգնել ինքնաարտահայտվել, կտավին հանձնել նույնիսկ ամենաթաքուն հույզերը, որոնց մասին երբեք չէր խոսի, եթե չլինեին գույներն ու երաժշտությունը... Նարա Եփրեմյան Տեսանյութն՝ [url=https://www.facebook.com/100013600779693/videos/988359614960722/]այստեղ[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր