211652_close_icon
views-count1746 դիտում article-date 09:42 13-09-2020

Անտառային հրդեհների հետևանքով ԱՄՆ-ում նվազագույնը 28 մարդ է մահացել

ԱՄՆ արևմտյան նահանգներում նվազագույնը 28 մարդ է մահացել վերջին շաբաթներին մոլեգնած անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հայտնում է [url=https://tass.ru/proisshestviya/9439469]tass.ru[/url]-ն։ Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ CNN-ի հաշվարկներով, հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին: Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա: Շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը հայտնել է այն մասին, որ սեպտեմբերի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կուղևորվի Կալիֆոռնիա, որտեղ կլսի տեղի իշխանությունների՝ անտառային հրդեհների հետ կապված զեկույցը:

Նմանատիպ նյութեր