211652_close_icon
views-count1426 դիտում article-date 19:00 12-09-2020

Արցախի նախագահը Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին Մարտունու շրջանի Ջիվանի համայնքում մասնակցել է դպրոցական շենքի վերաբացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Դպրոցական հին շենքը կապիտալ վերանորոգվել, վերակառուցվել և համակարգչային դասարանով ու մարզագույքով կահավորվել է «Ապագա սերունդների» հիմնադրամի կողմից: Երկրի ղեկավարը ծանոթացել է կատարված աշխատանքներին, հետաքրքրվել ուսումնական պրոցեսի մեկնարկով: Նախագահ Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել նաև Արցախում իրականացվող բարեգործական ծրագրերի հեղինակներին՝ նշելով, որ նման նախաձեռնությունները մեծապես օգնում են պետության ստանձնած պարտավորությունների՝ առաջանցիկ տեմպերով կատարմանը: Հանդիսավոր արարողությանը ներկա էին բարերար, ԱՀ պետական խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Խորհրդարանի պատգամավորներ, շրջանային վարչակազմի պատասխանատուներ:

Նմանատիպ նյութեր