211652_close_icon
views-count23886 դիտում article-date 12:02 12-09-2020

Որ դեպքում պետք է դիմակ կրել, որ դեպքում՝ ոչ. Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով հաստատվել է անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը,, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները: Մասնավորապես, առողջապահության նախարարի նոր հրամանով բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ կարող են չկրել 0-5 տարեկան երեխաները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողները և միջոցառման անմիջական մասնակիցները (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի): Հրամանն՝ [url=http://moh.am/images/legal-598.pdf?fbclid=IwAR0x7ecVyS3aKHa4JNy5fB-UdHHzBjmz7YRlie4soBEz-s3sSS1amfl61r4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր