211652_close_icon
views-count1155 դիտում article-date 10:42 12-09-2020

ԿԳՄՍՆ–ն հրապարակել է 20 տիտղոսակիր մարզիկների ցուցակը, որոնք պատվովճարներ կստանան

ՀՀ ԿԳՄՍ նախարարության առաջարկով`Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ կատարվել են փոփոխություններ, ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում մշտապես չբնակվող Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնները և մրցանակակիրները, Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում (նաև թիմային) չեմպիոն դարձած մարզիկներն այսուհետ կստանան ամսական պատվովճարներ: Ինչպես տեղեկացնում է ԿԳՄՍՆ մամուլի շառայությունը, որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստում: Նախկինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող տիտղոսակիր մարզիկները պատվովճար չեն ստացել հանրապետությունում մշտապես չբնակվելու պատճառով: Բացի այդ, որոշմամբ պատվովճար է սահմանվել աշխարհի թիմային առաջնության հաղթողների համար. մասնավորապես` շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն Հայաստանի Հանրապետության հավաքականի 5 մարզիկ կստանա պատվովճար: Ընդհանուր առմամբ, ծրագրի շահառուների ցանկում ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, սակայն ՀՀ-ում մշտապես չբնակվող 15 մարզիկ (16 մրցանակային տեղ՝ Յուրի Սարգսյանը և՛ Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակակիր է, և՛ աշխարհի չեմպիոն) և շախմատի աշխարհի առաջնության թիմային չեմպիոն 5 մարզիկ: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշմամբ` պետությունը ևս մեկ անգամ կարևորում է սպորտի զարգացումը և տիտղոսակիր մարզիկների նվաճումները` անկախ այն հանգամանքից նրանք մշտապես բնակվում են ՀՀ-ում, թե ոչ, քանի որ նրանք, հանդես գալով Հայաստանի դրոշի ներքո, բարձր են պահել Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության պատիվը և այսօր էլ հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Կից` Օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ Օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից շախմատի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ցանկը. [b]Ցուցակ[/b] Անուն, ազգանուն Զբաղեցրած տեղը Պատվովճարի ամսական չափը հազար դրամ Օլիմպիական խաղեր 1․Էդուարդ Ազարյան 1-ին տեղ 200,000.00 2․Արմեն Նազարյան 1-ին տեղ 200,000.00 3․Էդուարդ Միքայելյան 2-րդ տեղ 140,000.00 4․Յուրի Սարգսյան 2-րդ տեղ 140,000.00 5․Արմեն Մկրտչյան 2-րդ տեղ 140,000.00 6․Միհրան Հարությունյան 2-րդ տեղ 140,000.00 7․Սոս Հայրապետյան 3-րդ տեղ 100,000.00 8․Յուրի Պատրիկեև 3-րդ տեղ 100,000.00 9․Հրաչիկ Ջավախյան 3-րդ տեղ 100,000.00 10․Գևորգ Դավթյան 3-րդ տեղ 100,000.00 [b]Շախմատի համաշխարհային օլիմպիադա[/b] 11․Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 200,000.00 12․Սերգեյ Մովսիսյան 1-ին տեղ 200,000.00 [b]Աշխարհի առաջնություն[/b] 13․Նշան Մունչյան 1-ին տեղ 100,000.00 14․Արայիկ Գևորգյան 1-ին տեղ 100,000.00 15․Դեվիդ Սաֆարյան 1-ին տեղ 100,000.00 16․Յուրի Սարգսյան 1-ին տեղ 100,000.00 [b]Շախմատի աշխարհի թիմային առաջնություն[/b] 17․Լևոն Արոնյան 1-ին տեղ 100,000.00 18․Վլադիմիր Հակոբյան 1-ին տեղ 100,000.00 19․Ռաֆայել Վահանյան 1-ին տեղ 100,000.00 20․Գաբրիել Սարգսյան 1-ին տեղ 100,000.00 21․Ռոբերտ Հովհաննիսյան 1-ին տեղ 100,000.00

Նմանատիպ նյութեր