211652_close_icon
views-count56004 դիտում article-date 23:42 11-09-2020

«Օրենքով գող» «Արսեն Երևանսկու», «Բասարի» և մյուսների վերաբերյալ քրգործը դատարանում է. հայտնի է՝ որ դատավորն է քննելու. News.am

[url=https://news.am/arm/news/601705.html?fbclid=IwAR0g0NxvM5GWdeNgfJHtoFKMscQ0DOaqoq2NblVnuHts3rL9PATDj_s8faM]News.am[/url]-ը գրում է. Քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող Արսեն Մկրտչյանի՝ «Արսեն Երեւանսկու» եւ եւս 11 քրեականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունը ավելի վաղ հայտնել էր, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 1999 թվականին քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Դեդ Հասան» եւ «Կնդո Մայիս» մականվամբ անձանց կողմից Արսեն Մկրտչյանը «թագադրվելով», ստացել է «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ եւ քրեական աշխարհում հայտնի դառնալով որպես «Արսեն Երեւանսկի» կամ «Արսենչիկ», եւ հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, որը գործում է իր կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն, որոնք չեն համապատասխանում պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոններին կամ դրանց իրացման իրավաչափ ձեւերին, եւ որի նպատակը հանցագործություն կատարելն է կամ հանցագործության կատարումը հովանավորելը կամ այլ անձանց հանցավոր արարքի կատարմանը ներգրավելը կամ բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները) լուծելը կամ անօրինական օգուտ կամ այլ առավելություն ստանալը:

Նմանատիպ նյութեր