211652_close_icon
views-count1721 դիտում article-date 23:40 11-09-2020

Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը 30 օրով երկարաձգվել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 11-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 30 օրով` 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 11-ը՝ ժամը 22:00-ը ներառյալ։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր