211652_close_icon
views-count1483 դիտում article-date 19:04 11-09-2020

Տոկիոյում ևս երկու օլիմպիական մարզահամալիր հասանելի կդառնա հասարակության համար

Տոկիոյի քաղաքային իշխանությունը հայտարարել է, որ առաջիկայում ևս երկու օլիմպիական մարզահամալիր հասանելի կդառնա հասարակության համար: Դրանք փակվել էին համավարակի պատճառով: Սեպտեմբերի 19-ից կգործի Musashino Forest Park մարզական կենտրոնը, որտեղ հնարավոր կլինի զբաղվել խմբային յոգայով և այլ առողջարարական վարժություններով: Այցելուները կօգտվեն հիմնական մարզադաշտից և փակ լողավազանից: Օլիմպիական խաղերի ընթացքում այս հաստատությունում տեղի կունենան բադմինթոնի և սուսերամարտի մրցումները, իսկ պարալիմպիկ մարզիկները կմրցեն անվասայլակներով բասկետբոլի մրցաշարում:Երկրորդ ՝ Tasumi ջրագնդակի կենտրոնն իր դռները կբացի սեպտեմբերի 23-ին։ Դրանք առաջին օլիմպիական վայրերը չեն, որ վերադառնում են լիարժեք գործունեության: Հուլիսին բացվեց թիավարության << Կասայի >> կենտրոնը։ Ակնկալվում է, որ առաջիկայում կաշխատի նաև << Արիակե >> վոլեյբոլի ասպարեզը։ Ընդհանուր առմամբ, Ճապոնիայում օլիմպիական խաղերի համար նախատեսվում է օգտագործել 42 մրցասպարեզ։ Խաղերը հետաձգելու որոշումից հետո կազմկոմիտեն սեփականատերերի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ այս բոլոր համալիրները կպահպանեն իրենց օլիմպիական նշանակությունը:

Նմանատիպ նյութեր