211652_close_icon
views-count2045 դիտում article-date 17:50 11-09-2020

COVID-19-ի պատճառով աղքատություն է սպառնում ևս 176 մլն մարդու․ ՄԱԿ

Աշխարհում կորոնավիրուսի համավարակի ազդեցությունն աղքատության աճի վրա դեռևս միայն թափ է հավաքում, վատթարը դեռ առջևում է: Գրում է [url=https://www.theguardian.com/world/live/2020/sep/11/coronavirus-live-news-fauci-says-us-needs-to-hunker-down-this-winter-global-cases-near-28m?page=with:block-5f5b374b8f08b82e9cf8630e#block-5f5b374b8f08b82e9cf8630e]The Guardian[/url]-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի զեկույցը: Այսպես, աղքատության խնդիրների և մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Օլիվիե դե Սհութերն ասել է, որ աշխարհում կարող է 176 մլն մարդ համալրել չքավորների շարքերը, եթե օրական նվազագույն ապրուստամիջոցի համար ընդունվի 3,2 դոլար ցուցանիշը: Նա նշել է, որ համավարակի տնտեսական հետևանքներն աննախադեպ են խաղաղ ժամանակների համար, և իրադրությունը համեմատել է 1930-ական թվականների Մեծ դեպրեսիայի հետ: Նրա խոսքով, տարբեր երկրներում պետական սոցիալական աջակցությունը լի է թերություններով, ունի կարճաժամկետ բնույթ, իսկ ֆինանսական միջոցների հատկացումը ոչ բավարար բնույթ է կրում, ինչի արդյունքում բազմաթիվ համաքաղաքացիներ չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում: Նա հավելել է, որ բազմաթիվ մարդիկ չեն կարող կառավարական սխեմաներից օգտվելու հնարավորություն ունենալ անբավարար համակարգչային կրթության կամ ինտերնետի հասանելիության բացակայության պատճառով: Օլիվիե դե Սհութերը նաև կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին, որոնք սեպտեմբերին հավաքվելու են ՄԱԿ-ի Գլխավոր ասամելեայում՝ ավելի վճռական քայլեր ձեռնարկել աշխարհում աղքատությունն արմատախիլ անելու և անհավասարությունը կրճատելու համար

Նմանատիպ նյութեր