1819 դիտում
15:05 11-09-2020
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին․ Մակունց
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին․
«2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։
Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
2001թ․-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն...
Posted by Լիլիթ Մակունց Lilit Makunts on 2020 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ
Նմանատիպ նյութեր
1582 դիտում
14:30 03-08-2024
Մեր զորակցությունն ենք հայտնում մեր երկրի եզդի քաղաքացիներին և աշխարհասփյուռ եզդի ժողովրդին
1072 դիտում
20:48 20-05-2024
Մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին․ ԳԱԱ նախագահ
2375 դիտում
12:35 24-04-2020
Եվրոպական ժողովրդական կուսակցությունն իր զորակցությունն է հայտնում հայ ժողովրդին. Աշոտյան
Այս բաժնից
652 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
973 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության