211652_close_icon
views-count1590 դիտում article-date 14:53 11-09-2020

Զախարովա. Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին

Ռուսաստանը չի միջամտել և չի պատրաստվում միջամտել ԱՄՆ ընտրական գործընթացներին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով 3 ռուսաստանցիների նկատմամբ Վաշինգտոնի պատժամիջոցները, հաղորդում է [url=https://tass.ru/politika/9427893]tass.ru[/url]-ն: Նա նշել է, որ ՌԴ 3 քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցները շարունակում են ռուսաստանցիներին ոչ ցանկալի գործողություններում անհիմն մեղադրելու սովորական դարձած գիծը: «Կցանկանայինք ևս մեկ հիշեցնել մեր ամերիկացի գործընկերներին: ՌԴ-ն երբեք չի միջամտել և չի պատրասվում միջամտել ԱՄՆ կամ այլ պետության ընտրական գործընթացներին»,-ասել է դիվանագետը: Զախարովան նաև նշել է, որ այդ պատժամիջոցներն ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա սրմանը: «Հատուկ նրանց համար կրկնում ենք: Վաշինգտոնի գործողություններն արդյունք չեն տա»,-հավելել է նա:

Նմանատիպ նյութեր