211652_close_icon
views-count2383 դիտում article-date 14:12 11-09-2020

Նոր օրինագիծ՝ բանակից խուսափածների համար. ովքեր կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից

Ազգային ժողովի 3 պատգամավորների կողմից շրջանառության մեջ է դրվել օրենքների նախագծերի փաթեթ, որը հնարավորություն կտա որոշակի վճարի դիմաց քրեական հետապնդումից ազատվել պարտադիր ծառայություն չանցած և քրեական հետախուզման մեջ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը: «Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիները, որոնք չեն անցել պարտադիր զինվորական ծառայություն և գտնվում են քրեական հետախուզման մեջ, պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձ վճարելու դեպքում կազատվեն քրեական հետապնդումից։ Բացի այդ, վերոնշյալ գումարը վճարելուց և քրեական հետապնդումից արդեն իսկ ազատվելուց հետո առաջիկա երեք տարվա ընթացքում երկու տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դեպքում վճարված գումարն ամբողջությամբ ետ կստանան, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հնարավորություն կստանան»,- գրել է Հայրապետյանը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանն ու Անդրանիկ Քոչարյանը և անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հարգելի՛ հայրենակիցներ, Երեկ շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, համաձայն որի՝ 27 տարին լրացած ՀՀ...

Posted by Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan on 2020 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ

Նմանատիպ նյութեր