211652_close_icon
views-count848 դիտում article-date 11:23 11-09-2020

Իրանում սկսվել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը

Սեպտեմբերի 11-ին Իրանում մեկնարկել և Մեջլիսի (խորհրդարանի) ընտրությունների 2-րդ փուլը: Այս մասին հայտնում է [url=https://www.isna.ir/news/99062115592/%D8%A2%D8%BA%D8%A7%D8%B2-%D8%AF%D9%88%D8%B1-%D8%AF%D9%88%D9%85-%D8%A7%D9%86%D8%AA%D8%AE%D8%A7%D8%A8%D8%A7%D8%AA-%D9%85%D8%AC%D9%84%D8%B3-%DB%8C%D8%A7%D8%B2%D8%AF%D9%87%D9%85]ISNA[/url] գործակալությունը: Ընտրատեղամասերում քվեարկությունն սկսվել է տեղական ժամանակով 08:00-ին և կտևի 10 ժամ: Անհրաժեշտության դեպքում այն կարող է երկարաձգվել 1 կամ 2 ժամով: Կամարտահայտության արդյունքներով պետք է որոշվեն 290 պատգամավորներից մնացած 11-ի անունները: Իրանում Մեջլիսի ընտրությունները կայացել են փետրվարի 21-ին: Խորհրդարան անցած թեկնածուների անունները հայտարարվել են քվեարկությունը վերջանալուց հետո մի քանի օրվա ընթացքում՝ նահանգներից յուրաքանչյուրի համար առանձին: 208 ընտրատարածքներից 10-ում ապրիլին պետք է կազմակերպվեր 2-րդ փուլը, սակայն կորոնավիրուսի համավարակի ատճառով այն հետաձվել էր սեպտեմբերի 11-ին։

Նմանատիպ նյութեր