211652_close_icon
views-count2570 դիտում article-date 22:35 10-09-2020

ԿԳՄՍՆ-ն մրցույթ է հայտարարել դպրոցականների համար

[url=https://iravaban.net/288849.html?fbclid=IwAR3Dg3k-iuyy3kDbOCRKlSomdaRZ1cl3AMyL8uLCDfKPZ5_Dqdx9wKQjzP0]Իրավաբան.net[/url]-ը գրում է. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Ե․ Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է համահայկական մրցույթ դպրոցականների համար։ Մրցույթի շրջանակում դպրոցականները Ե․ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը պետք է վերարտադրեն նկարի, ձեռագործության, անիմացիաների (մուլտիպլիկացիա) կամ քանդակի տեսքով: Հաղթողին կտրվի հնարավորություն՝ օգտվելու թանգարանի կողմից պատրաստված անակնկալից։ Աշխատանքները կարող եք ուղարկել Ե․ Չարենցի տուն-թանգարանի ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/housemuseumofyeghishecharents]էջին[/url] կամ [email protected] էլեկտրոնային հասցեին՝ մինչև 2020 թվականի հոկտեմբերի 10-ը։ Աշխատանքների արդյունքները հանձնաժողովի կողմից կամփոփվեն մինչև 2020 թվականի հոկտեմբերի 30-ը։ Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին՝ 010 53 14 12, 010 53 55 94։

Նմանատիպ նյութեր