211652_close_icon
views-count2666 դիտում article-date 21:02 10-09-2020

Գախարիան հայտարարել է Վրաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման մասին

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան հայտարարել է, որ երկրում սկսվել է կորոնավիրուսի երկրորդ ալիքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, երկրի կառավարության Ֆեյսբուքի էջում ասվում է, որ երկրորդ ալիքին սպասել են աշնանը և այն արդեն սկսվել է: «Գլխավորը, որպեսզի խուճապի պատճառ չլինի, քանի որ մենք լիարժեք վերահսկում ենք իրավիճակը»,- հայտարարել է Գախարիան: Վերջին տվյալներով, սեպտեմբերի 10-ին Վրաստանում հայտնաբերել են ռեկորդային թվով վարակվածներ. այդ թիվը մեկ օրվա ընթացքում հասել է 57-ի: Դրանից մեկ օր առաջ արձանագրվել է վարակի 44 դեպք: Նման ցուցանիշները, ինչպես նշել է Գախարիան, խոսում են երկրում էպիդեմիոլոգիական վիճակի փոփոխության մասին:

Նմանատիպ նյութեր