1972 դիտում
17:38 10-09-2020
Ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով կսահմանվի ԵԱՏՄ միասնական կանոն. ՀՀ վարչապետի խոսնակ
Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:
«Հարգելի քաղաքացիներ, մասնավորապես ՌԴ մեկնող ցանկացողներ. կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում բարձրացրել է միության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների վերականգնման նպատակով միասնական կանոնների եւ պայմանների սահմանման հարցը: ԵԱՏՄ գործընկերները պատրաստակամություն են հայտնել քննարկել այն՝ հաշվի առնելով համաճարակային ընդհանուր իրավիճակը:
Քննարկվելու են նաեւ թեստավորում կազմակերպելու եւ քաղաքացիների կարանտինային ռեժիմ անցնելու հետ կապված հարցերը: Բոլոր հարցերի քննարկման եւ հստակեցման արդյունքում էլ ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր պետությունների համար գործող միասնական կանոն:
Մեկ անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը օդային եւ ցամաքային սահմանը հատողների համար երբեւէ սահմանափակումներ չի կիրառել:
Սահմանափակումները կիրառել եւ շարունակում են կիրառել ընդունող երկրները՝ ելնելով համաճարակային իրավիճակից»,- նշել է Մանե Գևորգյանը։
Նմանատիպ նյութեր
1994 դիտում
16:32 10-09-2020
Ակնկալվում է, որ կսահմանվի ԵԱՏՄ բոլոր երկրների համար գործող միասնական կանոն. վարչապետի խոսնակ
3069 դիտում
20:05 07-03-2017
ԱԺ ընտրություններում կարգ ու կանոն հաստատելու նպատակով ոստիկանությունում ստեղծված օպերատիվ շտաբը նիստ է գումարել
Այս բաժնից
322 դիտում
18:50 23-04-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն
520 դիտում
18:38 23-04-2024
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
427 դիտում
18:35 23-04-2024
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ