211652_close_icon
views-count1613 դիտում article-date 16:58 10-09-2020

5-րդ զորամիավորումում անցկացվել է շարային ստուգատես, 4-րդում՝ կրակային պատրաստության, 1-ինում՝ մարտական հրաձգությամբ պարապմունքներ

5-րդ զորամիավորման ենթակա զորամասերում սեպտեմբերի 9-ին անցկացվել է շարային ստուգատես։ Ստուգվել է զինծառայողների արտաքին տեսքը, զենք-զինամթերքը, անձնակազմի մարտական պատրաստության, զորքերի ծառայության կազմակերպման և զինվորական կարգապահության աստիճանը, փաստաթղթերի առկայությունը։ Հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Հրամանատարները զինծառայողներին հրահանգավորել են անվտանգության կանոնների պահպանման և ծառայության հետագա կազմակերպման վերաբերյալ։ Զինծառայողների անհատական վարժվածությունը զարգացնելու, կրակի վարման և մարտի ժամանակ կողմնորոշման ունակությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 9-ին 4-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է հրաձգության գործնական պարապմունք։ Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման և կրակային խնդիրների լուծման վերաբերյալ։ Կրակային դիրքերի փոփոխմամբ և նռնակների նետումով կատարվել են հրաձգային տարբեր վարժանքներ։ Սեպտեմբերի 9-ին 1-ին զորամիավորման տանկային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել են հրաձգության տեսական և գործնական պարապմունքներ։ Անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստվածություն, գերազանց կատարել առաջադրված խնդիրները և խոցել պայմանական հակառակորդի բոլոր թիրախները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+

Նմանատիպ նյութեր