211652_close_icon
views-count1321 դիտում article-date 16:45 10-09-2020

Բորիս Ջոնսոնը ծրագրում է Մեծ Բրիտանիայում զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման ֆոնին ծրագրում է զանգվածային թեստավորման ռեժիմ սահմանել, որը երկրի համար մոտ 100 միլիարդ ֆունտ ստերլինգ կարժենա, գրում է [url=https://www.dailymail.co.uk/news/article-8715817/PM-plans-spend-entire-NHS-budget-bid-test-Briton-week.html?fbclid=IwAR1OTtms9h4dEpshebOg2FG2MlefmaSvfw9gbpqhe_boZxbB5bXIGzX39qY]Daily Mail[/url] պարբերականը։ Աղբյուրը մանրամասնում է, որ երկրի կառավարությունը ծրագրում է մինչև մյուս տարվա սկիզբ օրական մոտ 10 միլիոն թեստ անցկացել։ Նշվում է, որ երկրի վարչապետը նման առաջարկով է հանդես եկել կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված կրկին սահմանափակումների խիստ ռեժիմից խուսափելու, ինչպես նաև «տնտեսական գործունեությանն աջակցման և նորմալ կյանքին վերադառնալու համար»։ Վարչապետի ներկայացրած համապատասխան փաստաթղթում նշվում է, որ նման զանգվածային թեստավորումները պատվաստանյութից առաջ համազգային կարանտինային ռեժիմից խուսափելու միակ հույսն են։

Նմանատիպ նյութեր