211652_close_icon
views-count3621 դիտում article-date 14:48 10-09-2020

Հագուստի, կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսավարողները պահանջում են մաքսազերծման հարմար պայմաններ, ՌԴ մեկնել ցանկացողները՝ սահմանը հատելու հնարավորություն. բողոքի ցույցեր՝ Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ․ Tert.am

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են ընթանում։ Այստեղ են հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/09/10/live/3392331?fbclid=IwAR3zrP9YJJ9qeqVBS7PgajsBynGaUwaFj7RnC6nhOdkHwlc6ktO5TtCtwOg]Tert.am[/url]-ը։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքը ավելի բարձր գնով մաքսազերծել։ Տնտեսվարողները նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդները այդքան հնարավորություն չունեն։ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը նշեց, որ իր կարծիքով՝ ՀՀ կառավարությունը չի բանակցում ՌԴ-ի հետ. եթե բանակցեն, էլ պատճառ չկա, որ սահմանները փակ մնան: Նա հիշեցրեց, որ 6 ամսից ավել է՝ այս վիճակն է: Դիտարկմանը, թե օրերս կայացած ակցիայի ժամանակ իրենք հնարավորություն ունեցան զրուցել ՀՀ ԱԳ նախարարի հետ, սակայն վերջինս նշեց, որ հարցի լուծումը ՀՀ կառավարությունից կախված չէ, քանի որ ՌԴ-ն թույլ չի տալիս իր տարածք մուտք գործել, ակցիայի մասնակիցն արձագանքեց. «Մենք հանդիպեցինք ԱԳ նախարարի հետ, բայց այն, որ ՌԴ-ն չի ընդունում, և մեր Կառավարությունից կախված չէ, պատասխան չէ. բանակցեք, թող ընդունի: Նախարարը դուրս եկավ հասարակ ժողովրդի մոտ, ասաց՝ այս ինչ խոհանոցային խոսակցություն է. նախարարի հետ չէր հանդիպում կամ այլ պետության նախարարի: Հասարակ ժողովուրդ է՝ հասարակ պահանջով»: ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացին ընդգծեց՝ ՀՀ-ում կորոնովիրուսի թվերը բավականին իջել են, ինչը թույլ է տալիս նաև ՀՀ քաղաքացուն մուտք գործել ՌԴ. «Բազմաթիվ երկրներ կան, որ ելումուտ են անում, մենք ԵԱՏՄ անդամ ենք, ինչը տեղաշարժվելու առավելություն է տալիս, բայց պատկան մարմիններից մեզ հստակ պատասխան չեն տվել, մենք պահանջում ենք, որ բանակցեն և բացեն սահմանները»,- ասաց նա՝ նշելով, թե իրենք ուզում են օրինական ճանապարհով հասնել ՌԴ, որ հետագայում էլ այլ խնդիրներ չառաջանան. [img]https://st0.shamshyan.com/editor/0996025001599735125973659.jpg[/img] «Խնդրում, հորդորում ենք, որ մեր Կառավարությունը, որ ընտրվել է ՀՀ հպարտ քաղաքացու շնորհիվ, մեր հարցին լուծում տա: Մենք ՀՀ հասարակ քաղաքացիներ ենք: Արտակարգ դրությունն ավարտվում է, կարանտինային պայմաններ են սկսվում. էլ ավելի վատ է լինելու մեզ համար, որովհետև չենք կարողանալու այսպիսի ակցիաներ կատարել, տուգանվելու ենք: Մարդիկ կարծես շատ գումար ունեին ապրուստի, հիմա էլ պետք է տանեն տուգանքներ մուծեն»,-ասաց նա: Կառավարության դիմաց բողոքի ակցիա էր իրականացնում նաև մի այլ խումբ ՝ պահանջելով մեկ տարի վարկային արձակուրդ: «Մենք տարբեր հանդիպումներ ենք ունեցել, բայց որևէ մեկը հարցին կոնկրետ լուծում չի տվել, և սլաքներն ուղղվել են Կառավարություն և ԱԺ»,-ասաց ակցիայի մասնակից Մանուել Մանուկյանը՝ ընդգծելով, թե խնդիրը հուզում է տասնյակ հազարավոր քաղաքացիների: «Մենք այստեղից չենք գնալու այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանին չենք տեսել, քանի որ սա ՀՀ բնակչության 80 տոկոսից ավելիին հուզող հարց է: Հարցն ապաքաղաքական է և բխում է հասարակ քաղաքացու շահերից, որն արհամարհելը, անտարբերության մատնելը մեր կողմից կդիտվի որպես արհամարհանք ժողովրդին ու ժողովրդին հուզող հարցին: Այս պայքարը չի դադարելու այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացին չի ստացել իր հասանելիք 1 տարի վարկային արձակուրդը»,-ասաց Մանուկյանը՝ նշելով, թե դա առաջին կետն է, որն այս պահին հրատապ, անխուսափելի է: «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՀՀ մեծ գումարներ են մտել, որոնք կարող են ծառայել ժողովրդին վարկային արձակուրդ տրամադրելու համար: Սա տասնյակ հազարավոր մարդկանց խնդիր է, որն անխուսափելիորեն պետք էլուծվի: Այստեղ մարդիկ են, որոնք պայքարել են հեղափոխության ընթացքում և այսօր էլ են պայքարելու իրենց շահերի համար»,-ասաց ակցիայի մասնակիցը: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/09/10/live/3392331?fbclid=IwAR3zrP9YJJ9qeqVBS7PgajsBynGaUwaFj7RnC6nhOdkHwlc6ktO5TtCtwOg]սկզբնաղբյուր[/url] կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր