211652_close_icon
views-count1433 դիտում article-date 15:41 10-09-2020

Հանրային ծառայությունների մատուցման ոլորտում հեղափոխական բարեփոխումներ են իրականացվում

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենքների փաթեթին, որոնք վերաբերում են Արդարադատության նախարարության կողմից հանրային ծառայությունների մատուցմանը: Փաթեթը ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ նշելով, որ առաջարկվում է սահմանել Քաղաքացիական ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ front և back օֆիս ձևաչափով: «Մասնավորապես, դիմումները կընդունվեն Գործակալության քաղաքացիների սպասարկման բաժինների կողմից: Դրանք կլինեն թե՛ համայնքային ենթակայության քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմինները, թե՛ միասնական գրասենյակները: Նաև կարող են դիմումներն ընդունվել սահմանված կարգով ստեղծված սպասարկման կենտրոնների կողմից, իսկ օտարերկրյա պետություններում՝ հյուպատոսական հիմնարկների կողմից: Այսինքն front օֆիսում դիմումը կընդունվի back օֆիսում կկայացվի որոշում: Բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրում մեկ պետական մարմնի կողմից միասնական ընթացակարգով, այդ թվում էլեկտրոնային եղանակով: Ընդ որում, 2-3 օրվա փոխարեն դա կարվի մեկ օրում»: Հաջորդ փոփոխությունը, ըստ նխարարի, էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումն է նախարարի հրամանով. «Դա հնարավորություն կտա Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունն իրականացնել նաև առցանց հարթակի միջոցով: Այսօր ԱՆ պաշտոնական կայքում արդեն հնարավոր է ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը և դրա ապոստիլով վավերացումն ստանալ էլեկտրոնային եղանակով: Նաև վերացվում է 3 հազար դրամ տեղական տուրքը առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառելու դեպքերի համար: Առևտրային կազմակերպությունների գրանցման ժամկետը կլինի 1 աշխատանքային օր, ներկայումս 2 օր է: Հաջորդը. Առևտրային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորությունն է, ինչը կվերացնի հնարավոր հերթերը: Առաջին անգամ հնարավորություն կլինի ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես ՀՀ, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրելու կամ հայկական ընկերության մասնաբաժին գնելու համար: Հանվել է օտարերկրյա պետության կողմից տրված փաստաթղթերի նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը: Դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: Կրճատվել է ամուսնության գրանցումների ժամկետը. Ներկայումս գրանցումը կատարվում է 10 օրից մինչև 3 ամիս ժամկետում, իսկ հիմա սահմանվում է դիմումը ներկայացնելիս մինչև 6 ամիս ժամկետում՝ իր նախընտրած օրը: Կրճատվել են անվան փոփոխման գրանցման ժամկետները՝ մինչև 5 ամսից դարձել է 15 օր: Հանվել են անվան փոփոխության հիմքերը: Որոշ հանրային ծառայությունների դեպքում տուրքը հանվել է. օրինակ ամուսնության համար 1000 դրամը, միայնակ մայր լինելու մասին տեղեկանքի տուրքը՝ 2 հազար դրամ: Միաժամանակ, որոշ ծառայությունների դեպքում պետտուրքի չափերը ավելացնում ենք»,-ընդգծեց Բադասյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր