2596 դիտում
14:24 10-09-2020
Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Արսեն Ջուլֆալակյանի մասին
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հրաժարականի դիմումի մասին: Հայտարարությունում ասվում է.
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սեպտեմբերի 9-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:
Նմանատիպ նյութեր
2008 դիտում
19:29 21-05-2014
Լևոն Ջուլֆալակյանի առողջական վիճակի հետ կապված ոչ մի լուրջ խնդիր չկա. Արսեն Ջուլֆալակյան
1600 դիտում
17:56 27-10-2021
Արսեն Ջուլֆալակյանի և Դավիթ Սաֆարյանի նախաձեռնությամբ Ստեփանակերտում բացվել է մարզական հրապարակ
Այս բաժնից
349 դիտում
11:26 25-04-2024
Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ
280 դիտում
10:43 25-04-2024
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել