211652_close_icon
views-count12687 դիտում article-date 13:34 10-09-2020

Օդանավակայանում կառուցվում է նմուշառման 20 կետ. մարդը տեղում կարող է թեստավորվել և կարանտին չանցնել. Ավինյան

Մենք փոփոխություն ենք իրականացրել կարանտինային ռեժիմի հետ կապված. այլ երկրներից ժամանած այն քաղաքացիները, որոնք չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են հենց տեղում հանձնել թեստ և 1 օրում ստանալ պատասխանները և եթե բացասական է պատասխանը, մարդը կարող է կարանտին չանցնել: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանը այլ երկրների քաղաքացիների համար որևէ մուտքի արգելք չի սահմանել օդային սահմաններով: «Օդանավակայաններում այս պահին կառուցվում են նմուշառման մոտ 20 կետեր և այն քաղաքացիները, որոնք կցանկանան տեղում նմուշառում իրականացնել, ունենալու են այդ հնարավորությունը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր