211652_close_icon
views-count2003 դիտում article-date 13:21 10-09-2020

Ուկրաինան ռուսական 65 ինքնաթիռների վրա կալանք է դրել՝ դեպի Ղրիմ թռիչքներ կատարելու պատճառով

Ուկրաինական դատարանը հեռակա կարգով կալանք է դրել ռուսական 65 ուղևորատար ինքնաթիռի վրա, որոնք «ապօրինի թռիչքներ են կատարել Ռուսաստանի կողմից շրջափակված Ղրիմի տարածք»: Այս մասին տեղեկացնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/09/ukrainskiy-sud-arestoval-65-rossiyskih-samoletov-za-polety-v-krym?fbclid=IwAR39NpHpK4ePiS0Met2C67uJJcn3nyDloByq9ioly-dwbvPFqDIsm3pjqTo]eadaily.com[/url] կայքը` հղում տալով Ղրիմի Ինքնավար Հանրապետության դատախազության մամուլի ծառայությանը: «Ինքնավար Հանրապետության դատախազության միջնորդությամբ կալանք է դրվել շրջափակված թերակղզու մուտքի և ելքի կարգը խախտած 65 ինքնաթիռի վրա: Հաստատվել է շուրջ 40 ռուսական ավիաընկերություն, որոնք կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում դեպի գրավյալ թերակղզի ՝ խախտելով թռիչքների միջազգային կանոնները և ուկրաինական օրենսդրությունը»,-ասված է հաղորդագրությունում: Դատախազությունը հիշեցրել է, որ 2014-ի մարտից Ուկրաինան փակել է օդային տարածքը «շրջափակված» թերակղզում «թռիչքների անվտանգության վերահսկողություն իրականացնելու» անկարողության պատճառով:

Նմանատիպ նյութեր