211652_close_icon
views-count10105 դիտում article-date 12:30 10-09-2020

Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. Նիկոլ Փաշինյան

Եթե սահմանված կանոնները պահենք, շատ կարճ ճամանակ հետո ինքներս կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: «Խնդրում ենք ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս վիճակից դուրս գանք: Մենք ինքներս շահագրգռված ենք արագ վերադառնալու բնականոն հուն»,-ասաց նա: Նշվեց, որ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է իրականացվում, և թեստերի թվի աճը նաև դրանով է պայմանավորված, նաև դրսից եկածներին են թեստավորում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ դպրոցների բացման թեմային. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլևս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում: Մեր փորձը ցույց տվեց, որ խնդրելով, աղաչելով չի ստացվում: Բայց երբ չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի: Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը քաղաքացուն ասում է՝ դիմակ կրիր, քաղաքացին սկսում է վիրավորել ոստիկանին: Չի կարող այդպիսի բան լինել: Եվրոպական շատ երկրներում երկրորդ ալիք է տեղի ունենում: Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են կորոնավիրուսը, իսկ հիմա անգամ պարետային ռեժիմի են վերադառնում: Այս խմորը շատ ջուր է տանելու: Այսօր վաղ է որևէ հետևություն անելը»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր