10339 դիտում
12:30 10-09-2020
Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. Նիկոլ Փաշինյան
Եթե սահմանված կանոնները պահենք, շատ կարճ ճամանակ հետո ինքներս կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում: Այս մասին Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Խնդրում ենք ուսուցիչների, աշակերտների աջակցությունն այս հարցում, որ ընդմիշտ այս վիճակից դուրս գանք: Մենք ինքներս շահագրգռված ենք արագ վերադառնալու բնականոն հուն»,-ասաց նա:
Նշվեց, որ ուսուցիչների լայնածավալ թեստավորում է իրականացվում, և թեստերի թվի աճը նաև դրանով է պայմանավորված, նաև դրսից եկածներին են թեստավորում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձավ դպրոցների բացման թեմային. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք: Շատերն առաջարկում են, ասում են՝ եկեք բացենք, ոչինչ 20 օրից նորից փակենք: Էքսպերիմենտներ հո չենք անում: Մենք պետք է դպրոցները բացենք այնպես, որ այլևս չփակենք: Որ բացում ենք, էլ չենք փակում:
Մեր փորձը ցույց տվեց, որ խնդրելով, աղաչելով չի ստացվում: Բայց երբ չի ստացվում, պետք է վարչական միջոց կիրառվի: Ի՞նչ է նշանակում, երբ ոստիկանը քաղաքացուն ասում է՝ դիմակ կրիր, քաղաքացին սկսում է վիրավորել ոստիկանին: Չի կարող այդպիսի բան լինել:
Եվրոպական շատ երկրներում երկրորդ ալիք է տեղի ունենում: Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել են, որ հաղթահարել են կորոնավիրուսը, իսկ հիմա անգամ պարետային ռեժիմի են վերադառնում: Այս խմորը շատ ջուր է տանելու: Այսօր վաղ է որևէ հետևություն անելը»,- ընդգծեց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
889 դիտում
12:02 09-03-2024
Եթե մենք բացենք Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան. ԱԳ նախարար
Այս բաժնից
583 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
469 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
700 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am