211652_close_icon
views-count3574 դիտում article-date 10:49 10-09-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174, մահվան՝ 1 նոր դեպք․ փաստացի բուժվում է 2908 մարդ

Հայաստանում սեպտեմբերի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 45․326-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 905 է: Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Սեպտեմբերի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 279 է: Առ այսօր գրանցված մահվան դեպքերի թիվը հասել է 1185-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 41․233, փաստացի բուժվողներինը՝ 2908 (մեկ օրում նվազել է 37-ով): Մեկ օրում արվել է 3250 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 227․809 թեստ:

Նմանատիպ նյութեր