211652_close_icon
views-count1152 դիտում article-date 10:17 10-09-2020

Նոր տեխնոլոգիաները կայուն քայլերով մտնում են գյուղոլորտ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Պտղի, խաղողի և հատապտղի մշակումը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առաջնահերթություն է, որը պայմանավորված է աշխարհագրական և բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Այսօր այգեգործության հիմնական շրջանները տեղաբաշխված են Արարատյան դաշտում և նրա մերձակա շրջաններում: Հայաստանի 10 մարզում մոտ 60 հազար տնտեսվարող զբաղվում է մրգի, խաղողի և հատապտղի արտադրությամբ: Տնտեսվարողների գերակշիռ մեծամասնությունը՝ 91.4 տոկոսը, իր գործունեությունը ծավալում է համեմատաբար փոքր հողատարածքների՝ մինչև 1 հեկտարի վրա: Այս պատճառով մշակման արդյունավետությունը ցածր է, որն իր հետ բերում է նաև արտադրանքի ինքնարժեքի բարձրացման: Խնդրին համակարգային լուծում տալու համար էկոնոմիկայի նախարարությունը մշակել է ՀՀ այգեգործության զարգացման 2020-2023 թվականների ծրագիրը: Նախագծում հիմնական շեշտադրումը կատարվել է ինտենսիվ այգիների ներդրման և զարգացման վրա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր