211652_close_icon
views-count1073 դիտում article-date 09:38 10-09-2020

Ապրիլյան հանձնաժողովի եզրակացության քննարկումը նախատեսվում է սեպտեմբերի 17-ին․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԱԺ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն արդեն ավարտել է իր աշխատանքները, և սպասվում է հանձնաժողովի ամփոփիչ եզրակացության հրապարակումը։ Հանձնաժողովի եզրակացությունը հանրային լայն հարթակում հետաքրքրության առարկա դարձավ հատկապես այն պատճառով, որ թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական շահարկումների առարկա է դարձել։ Հանձնաժողովն իր եզրակացությունը ներկայացնելու է սեպտեմբերին։ Այս տեղեկությունը երեկ հաստատեց հանձնաժողովի նախագահը՝ նշելով, որ այս ամսվա ընթացքում անպայման զեկույցն ամբողջությամբ ներկայացվելու է ԱԺ նախագահին, որպեսզի դրա հետագա ճակատագիրն, ըստ կանոնակարգ օրենքի, դրվի ընթացքի մեջ: «Փաստ» թերթի տեղեկություններով` իշխանությունները ցանկություն ունեն հասցնել և եզրակացությունը քննարկել ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին իսկ քառօրյայի ժամանակ։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկումը «թույլատրելի» հատվածների շրջանակում նախատեսվում է մյուս հինգշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, եթե, իհարկե «տեխնիկական խնդիրներ» չառաջանան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր