211652_close_icon
views-count2342 դիտում article-date 23:40 09-09-2020

Պարետի սահմանած նորմերի պահպանման նպատակով իրականացվել է 80 056 ստուգում

Պարետի կողմից սահմանված նորմերի պահպանման նպատակով սեպտեմբերի 8-ի դրությամբ իրականացվել է 80 056 ստուգում, որից միայն 439-ը՝ նշված օրը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։ Ստուգումներն իրականացնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ կրթության տեսչական մարմինը և ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:

Նմանատիպ նյութեր