5847 դիտում
21:38 09-09-2020
Արսեն Ջուլֆալակյան. Դիմել եմ ԱԺ նախագահին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ. պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած տարաձայնություններն են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը հայտարարել է՝ վայր է դնում պատգամավորական մանդատը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա ներկայացրել է պատճառը.
«Հարգելի՛ հայրենակիցներ, հարգելի՛ գործընկերներ,
ցանկանում եմ տեղեկացնել, որ դիմել եմ ՀՀ ԱԺ նախագահ պրն. Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատս վայր դնելու կապակցությամբ։
Նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ: Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը:
Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար:
Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված:
Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։
Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։
Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար։
Հարգանքով…
Հ․Գ․ ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7512 դիտում
14:22 12-11-2021
Պատրաստ եմ հենց վաղն էլ վայր դնել պատգամավորական մանդատս. Թագուհի Թովմասյան
1876 դիտում
14:50 26-02-2019
Իրանի ԱԳ նախարար Զարիֆի հրաժարականի պատճառը նախագահի վարչակազմի հետ տարաձայնություններն են. ԶԼՄ-ներ
1119 դիտում
20:18 01-02-2014
Թևան Պողոսյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու իր դիմումը
Այս բաժնից
1195 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ