211652_close_icon
views-count1156 դիտում article-date 17:40 09-09-2020

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել

Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն կամավորականների համար առցանց դասընթացներ է սկսել։ Դրանք մեկնարկել էին անցյալ տարվա հոկտեմբերին և համավարակի պատճառով դադարեցվել էին փետրվարի 22-ից։ Կամավորականները դիտելու են մի շարք ուսումնական տեսանյութեր, որոնք հասանելի կլինեն համակարգիչներում և բջջային սարքերում: Դրանք կպատմեն օլիմպիական խաղերի, մարզիկներին, հյուրերին, երկրպագուներին , հաշմանդամներին օգնելու ուղիների մասին։ Ճապոնիայի, ինչպես նաև այլ երկրների ավելի քան 200 հազար բնակիչներ ցանկություն են հայտնել խաղերի ընթացքում օգնություն ցուցաբերել: Կազմկոմիտեն ընտրել է 80 հազար մարդու։ Ավելի վաղ կամավորականներից շատերը մտահոգություն էին հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումների իրականացման կապակցությամբ: Ավելին, հարցվածների գրեթե քառորդ մասը կարծում է, որ համաճարակի պատճառով քառամյակի գլխավոր մարզահանդեսում իրենց աշխատանքը կարող է կասկածի տակ դրվել:

Նմանատիպ նյութեր