211652_close_icon
views-count9129 դիտում article-date 14:17 09-09-2020

«Մեգանյուզ» լրատվականը 3 տարեկան է. անաչառ, հավասարակշիռ ու բազմակողմանի լրատվություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին [url=http://meganews.am/articles/69758?fbclid=IwAR1mKNoNL9dFhxgl0rEjb2jWwq31mc5ZHKAdYfkaB_KIrYIlhu7srI2lYEk]«Մեգանյուզ»[/url] լրատվականի ծննդյան օրն է: «Մեգանյուզ» լրատվական կայքը ստեղծվել է բացառապես անաչառ տեղեկատվություն ներկայացնելու համար: Լրատվության դաշտում տարիների փորձ ունեցող մեր հմուտ անձնակազմն աշխատում է օրը 24 ժամ՝ որակյալ և ճշգրիտ լրատվություն մատուցելու համար: «Մեգանյուզ»-ը օբյեկտիվ և օպերատիվ կերպով հրապարակում է Հայաստանի, Արցախի և աշխարհի հասարակական, քաղաքական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները, ընթերցողին մատուցում է երկրի տնտեսական, սոցիալական, մշակութային և այլ ոլորտների շուրջ կարևոր թեմաները: Մեր անձնակազմը գտնվելով իրադարձությունների կենտրոնում պատրաստում և հասարակությանն է ներկայացնում հավաստի լուրեր հենց դեպքի վայրից: Երիտասարդ անձնակազմի առաջին անգամ հրապարակած նյութում գրված էր. «Առանց վերամբարձ խոսքերի եւ «սեթեւեթանքների», վստահեցնում ենք, որ մեր թիկունքում չկա կանգնած որեւէ քաղաքական ուժ, նույնիսկ ամենասուր աչքերով եւ գործիքներով նայելու դեպքում մեր թիկունքում չեն երևալու որեւէ օլիգարխի հետքեր... Մենք չունենք «պապաներ», չունենք թելադրողներ եւ պահանջներ ներկայացնողներ: Ամենևին էլ պատահական չէ մեր կողմից ընտրված անունը՝ «Մեգանյուզ»: Մեր առաջնահերթությունների շարքում է այն դարձնել լրատվամիջոց բոլորի համար անխտիր: Այս երեք տարիների ընթացքում «Մեգանյուզ»-ին փորձել են ճնշումների ենթարկել, բայց մենք անցել ենք պայքարի լուրջ ճանապարհով ու ապացուցել, որ հավատարիմ ենք մեր կարգախոսին՝ «Բոլորի եւ ամենի մասին...»: «Մեգանյուզ» - ի խմբագրակազմը այս երեք տարիների ընթացքում փոփոխվել է, բայց սկզբունքներն ու ավանդույթները մնացել են կայուն… Լինելով իրապես անկախ լրատվամիջոց ` «Մեգանյուզ»-ը օբյեկտիվ, բազմակողմանի լուսաբանել է դեպքերն ու իրադարձությունները՝ չխորշելով ամենասուր քննադատությունից: Նշենք, որ միևնույն ժամամանակ այդ կեցվածքը չի խոչընդոտել «Մեգանյուզ»-ին պահպանել ընկերական հարաբերություններն ինչպես ընդիմադիր, այնպես էլ իշխանական գործիչների հետ: «Մեգանյուզ» լրատվական կայքի թիվ մեկ առավելությունն ՝ անաչառությունն ու անկախությունն, հավասարակշիռ ու բազմակողմանի լրատվության մատուցումն է: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր