211652_close_icon
views-count1733 դիտում article-date 14:55 09-09-2020

Ռուսաստանը վերսկսել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը

Ռուսաստանը սեպտեմբերի 9-ին վերսկսում է կորոնավիրուսի համավարակի պատճառով ընդհատված ավիահաղորդակցությունն արդեն հինգերորդ երկրի հետ. սկսվում են թռիչքները Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե։ Գրում է [url=https://ria.ru/20200909/aviasoobschenie-1576962741.html]ria.ru[/url]-ն։ Եգիպտոս չվերթները վերսկսելու մասին Ռուսաստանի ավիափոխադրողներից առայժմ հայտնել է միայն մեկը՝ «Աերոֆլոտը»: Կահիրե թռիչքները կիրականացվեն սեպտեմբերի 9-ից: Բացի այդ, եգիպտական EgyptAir ավիաընկերությունը սեպտեմբերի 17-ից ավիաչվերթներ կսկսի Կահիրեի և Մոսկվայի միջև: Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի ֆոնին մարտի 27-ից դադարեցրել էր կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցությունը մյուս երկրների հետ: Բացառություն են կազմել երկրից դուրս չվերթները, ինչպես նաև բեռնատար, փոստային և սանիտարական ու հումանիտար չվերթները, մի տեղից մեկ այլ տեղ դատարկ ինքնաթիռների թռչելը՝ տեխսպասարկման համար, տարանցիկ թռիչքները՝ լրալցավորման կամ ՌԴ-ի տարածքում անձնակազմը փոխելու համար և այն թռչիքները, որոնք իրականացվում են ՌԴ կառավարության առանձին որոշումներով: Օգոստոսի 1-ից ՌԴ-ն վերսկսել է չվերթները թուրքական Անկարա և Ստամբուլ, ինչպես նաև Մեծ Բրիտանիա: Բացի այդ, թույլատրվել են թռիչքները Տանզանիա, սակայն այդ թռիչքները դեռ չկան: Օգոստոսի 10-ից չվերթներ են վերսկսվել Թուրքիայի առողջարաններ՝ Անթալիա, Բոդրում և Դալաման: Օգոստոսի15-ից վերսկսվել են Շվեյցարիա թռիչքները: ՌԴ նախարարների կաբինետի մամուլի ծառայությունն անցած հինգշաբթի օրը՝ սեպտեմբերի 3-ին, հաղորդել էր, որ վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եգիպտոսի, Արաբական Միացյալ էմիրությունների և Մալդիվների հետ միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Ինչպես ճշտել է Ռոսավիացիան, չվերթները կարող են վերսկսվել սեպտեմբերի 8-ից: Ինչպես սպասվում է, սեպտեմբերի 10-ից «Աերոֆլոտ»-ը թռիչքներ կսկսի Մալդիվներ, սեպտեմբերի 11-ից՝ Դուբայ (ԱՄէ)։

Նմանատիպ նյութեր