211652_close_icon
views-count991 դիտում article-date 13:50 09-09-2020

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում սեպտեմբերի 8-ից 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 74 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության՝ 10-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական լիազորությունների չարաշահման` 5, հարկերից խուսափելու և թմրամիջոցի հայտնաբերման՝ 3-ական, խուլիգանության և փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, կողոպուտի, յուրացման կամ վատնման, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, ապօրինի ծառահատման, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, հեղինակային իրավունքի խախտման, զինամթերքի հափշտակության, խոշտանգման ու թմրանյութ պահելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության, ապօրինի ծառահատման և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր