211652_close_icon
views-count1290 դիտում article-date 12:58 09-09-2020

Աջակցեք բելառուս ժողովրդին․ Տիխանովսկայան նոր ուղերձ է հրապարակել

Բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան ռուսաստանցիներին ուղղված նոր ուղերձ է ձայնագրել, որը [url=https://t.me/pulpervoi/112]հրապարակվել է[/url] Տիխանովսկայայի մամուլի ծառայության Telegram ալիքում։ «Մենք՝ բելառուսներս, անչափ երախտապարտ ենք այն ռուսաստանցիներին, որոնք արդեն աջակցում են բելառուս ժողովրդի ազատության համար պայքարին։ Մենք չեն մոռանա համերաշխության ոչ մի ժեստ կամ ակցիա։ Շնորհակալություն ձեզ։ Ռուսաստանցի անկախ լրագրողներ եւ բլոգերներ, առանձին շնորհակալություն եմ հայտնում ձեզ մեր երկրում տեղի ունեցողի նկատմամբ ուշադրության համար, շարքային բելառուսների հետ զրուցելու եւ նրանց կարծիքը հեռարձակելու պատրաստակամության համար։ Այդ ճշմարտությունն օգնում է նվազեցնել ռուսական եւ բելառուսական քարոզչության արդյունքը, խանգարում է մեր ժողովուրդներին միմյանց դեմ տրամադրելուն։ Եկեք քարոզչությանը թույլ չտանք թունավորել բարեկամական ժողովուրդների փոխհարաբերությունները, իսկ քաղաքական գործիչների անխոհեմ որոշումներին՝ հարվածել ինչպես Բելառուսի, այնպես էլ Ռուսաստանի շահերին։ Աջակցեք բելառուս ժողովրդին»,- նշված է Սվետլանա Տիխանովսկայայի ուղերձում։

Նմանատիպ նյութեր