211652_close_icon
views-count3076 դիտում article-date 11:52 09-09-2020

Ճապոնիայում օդանավն առաջին անգամ հարկադիր վայրէջք է կատարել դիմակ չկրող ուղեւորի պատճառով

Ճապոնական Peach Aviation լոուքոսթերի օդանավը կատարել է հարկադիր վայրէջք ուղեւորի պատճառով, որը հրաժարվել է հետեւել կորոնավիրուսի համավարակի շրջանում թռիչքների կանոններին եւ օդանավում սկանդալ է սարքել։ NHK հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայում առաջին անգամ է տեղի ունենում այսպիսի դեպք։ Գրում է [url=https://tass.ru/obschestvo/9405755]tass.ru[/url]-ն։ Օդանավը, որի մեջ 124 մարդ կար, երեքշաբթի օդ է բարձրացել Հոկայդո հյուսիսային պրեֆեկտուրայի Կուսիրո օդանավակայանից՝ ուղեւորվելով արեւմտյան Օսակա քաղաք։ Ուղեկցորդները նկատել են, որ ուղեւորներից մեկը առանց դիմակի է եւ նրան խնդրել են դիմակ դնել։ Տղամարդը, սակայն, հրաժարվել է դա անել։

Նմանատիպ նյութեր