211652_close_icon
views-count1754 դիտում article-date 10:25 09-09-2020

Պուտինը ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կգլխավորի ռուսական պատվիրակությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանին: Այս մասին ասված է ՌԴ իրավական տեղեկատվության կայքում հրապարակված [url=http://publication.pravo.gov.ru/Document/View/0001202009080035?index=0&rangeSize=1]փաստաթղթում[/url]: Նախագահը հանդես կգա տեսաուղերձի ձևաչափով, ինչից հետո պատվիրակության ղեկավարը կդառնա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նախագահն արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է նաև հաստատել խորհրդականների, փորձագետների և տեխնիկական անձնակազմի ցուցակը: Պուտինի ելույթը նախատեսված է սեպտեմբերի 22-ին:

Նմանատիպ նյութեր