211652_close_icon
views-count3604 դիտում article-date 21:59 08-09-2020

Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականն առաջին հաղթանակը տարավ

Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց Էստոնիայի հավաքականին: Առաջին խաղակեսում մեր հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը 43-րդ րոպեին գեղեցիկ հարվածով բացեց հաշիվը: Երկրորդ խաղակեսում մեր ընտրանու նորեկներից Վբեյմարը 65-րդ րոպեին փայլուն և շեշտակի հարվածով կրկնապատկեց հաշիվը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 3 միավորով 3-րդ տեղում է: Մեր խմբի մյուս խաղում Վրաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Մակեդոնիայի հետ, որը վերջին 30 րոպեն 10 հոգով էր խաղում: Այժմ Վրաստանն ու Մակեդոնիան 4-ական միավորով զբաղեցնում են 1-2-րդ հորիզոնականները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր