211652_close_icon
views-count1189 դիտում article-date 18:22 08-09-2020

Պանդեմիայի պատճառով ՈւԵՖԱ-ն 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներ է կորցրել

Եվրոպական ակումբների ասոցիացիայի նախագահ Անդրեա Անիելին խոսել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրների մասին, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/08/%d5%ba%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a5%d5%b4%d5%ab%d5%a1%d5%b5%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b3%d5%a1%d5%bc%d5%b8%d5%be-%d5%b8%d6%82%d5%a5%d6%86%d5%a1-%d5%b6-%d5%a6%d6%80%d5%af%d5%be%d5%a5%d5%ac-%d5%a7-%d5%b4/]Armsport.am[/url]-ը: Քանի որ Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները ընդհատվել էին կարանտինային սահմանափակումների պատճառով, ՈՒԵՖԱ-ն զրկվել էր 575 միլիոն եվրոյի հեռուստատեսային եկամուտներից: Մրցաշարերն ավարտվեցին ավելի ուշ, բայց այլ ձևաչափով՝ ավելի քիչ հանդիպումներով: «Մենք տեսանք, որ Պրեմիեր լիգան կորցրեց 330 միլիոն, իսկ Բունդեսլիգան՝ 200 միլիոն եվրո: Այժմ մենք համաձայնության ենք գալիս ՈՒԵՖԱ-ի հետ այն ցուցանիշների վերաբերյալ, որոնք Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հեռուստատեսային իրավունքների վճարումները կկրճատվեն 575 միլիոնով: Այս գումարը չեն բաժանվի», – մեջբերում է Անիելիին ECA-ն: Միևնույն ժամանակ, դեռ պարզ չէ՝ այդ գումարը կփոխհատուցվի բացառապես ակումբների եկամուտներից, թե՞ նաև ՈՒԵՖԱ-ի բաժնեմասից: Ի սկզբանե, եվրագավաթների մասնակից ակումբները պետք է կիսեին 2,55 միլիարդ եվրոյի մրցանակային ֆոնդը: Եվրոպական մրցաշարերի ընդհանուր եկամուտը գնահատվել էր 3,25 միլիարդ:

Նմանատիպ նյութեր