211652_close_icon
views-count1474 դիտում article-date 17:26 08-09-2020

Փորձարկվել է Լոս Անջելեսի «SoFi» մարզադաշտը

Լոս Անջելեսի << SoFi >> մարզադաշտը, որտեղ նախատեսվում է անցկացնել 2028թ․ օլիմպիական խաղերի բացման և փակման արարողությունները, ֆուտբոլի և նետաձգության մրցումները, վերանորոգումից հետո ընդունել է մարզիկներին։ << Լոս Անջելես Ռամս >> ամերիկյան ֆուտբոլի թիմն առաջինն է մտել 100 000 տեղանոց ասպարեզի խաղադաշտ և մարզվել։ Մարզահամալիրի հսկա << Oculus >> լուսատախտակը, որի արժեքը գնահատվում է մոտ 3 միլիարդ դոլար, մեծ հնարավորություն ունի մտնելու Գինեսի ռեկորդների գրքում: Մուլտիմեդիոն էկրանը անչափ տպավորել է թիմի ներկայացուցիչներին: << SoFi >> մարզադաշտի բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 13-ին ՝ << Լոս Անջելես Ռամս >> և << Դալլաս Կովբոյ >> թիմերի խաղի շրջանակում: Ամենայն հավանականությամբ, պանդեմիայի պատճառով, հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականի:

Նմանատիպ նյութեր