211652_close_icon
views-count1692 դիտում article-date 16:47 08-09-2020

Տիխանովսկայան միջազգային հանրությանը կոչ է արել ճնշում գործադրել Լուկաշենկոյի վրա

Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան այսօր, սեպտեմբերի 8-ին հեռավար ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)` միջազգային հանրությանը կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա կառավարության հանդեպ։ Գրում է [url=https://www.dw.com/ru/tihanovskaja-obratilas-k-pase-s-prizyvom-k-davleniju-na-lukashenko/a-54850033]Deutsche Welle[/url]-ն։ Բելառուսում ստեղծված իրավիճակը նա գնահատել է «բացարձակապես անընդունելի» և հայտարարել, թե Ալեքսանդր Լուկաշենկոն այլևս չի ներկայացնում Բելառուսը։ «Ես հուսով եմ, որ նոր Բելառուսը շատ շուտով կկարողանա կրկին իր արժանի տեղը գրավել մարդու իրավունքներն ու արժանապատվությունը հարգող այլ երկրների շարքում»,- ասել է Տիխանովսկայան այսօր տեսակոնֆերանսի միջոցով ելույթ ունենալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ): Բելառուսը Եվրոպայի խորհրդի անդամ չէ, բայց 1997 թվականից ի վեր, երբ սառեցվեց երկրի դիտորդի կարգավիճակը, ԵԽԽՎ-ն շարունակում է երկխոսությունը Բելառուսի իշխանությունների և քաղաքական գործիչների հետ։

Նմանատիպ նյութեր