211652_close_icon
views-count1677 դիտում article-date 15:58 08-09-2020

Ադրբեջանի իշխանությունները հետախուզում են հայտարարել ընդդիմադիր գործիչների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունն առանձին քրեական գործ է հարուցել Օրդուխան Բաբիրովի, Գուրբան Մամեդովի, Օրխան Աղաևի, Ռաֆայել Պիրիևի, Թուրալ Սադիգլիի և Սուլեյման Սուլեյմանլիի նկատմամբ, որոնք ժամանակավորապես բնակվում են եվրոպական մի շարք երկրներում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ անձինք նախնական դավադրության մեջ էին նախկինում ձերբակալված Էլվին Իսաևի հետ և իշխանության բռնազավթման, սահմանադրական կարգի բռնի փոփոխման, իշխանությունների ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու և անկարգությունների բացահայտ կոչեր էին անում: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «զանգվածային անկարգությունների և քաղաքացիների նկատմամբ բռնության կոչեր» և «պետության դեմ բացահայտ կոչեր» հոդվածներով: Այս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նրանց նկատմամբ Ինտերպոլի կողմից միջազգային հետախուզում է հայտարարվել:

Նմանատիպ նյութեր