211652_close_icon
views-count1408 դիտում article-date 14:43 08-09-2020

Հնդկաստանը Չինաստանին մեղադրել է Լադակհի վերահսկողության գծում հրադադարը խախտելու մեջ

Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները մի քանի անգամ օդ են կրակել՝ սեպտեմբերի 7-ին փորձ անելով հնդկական բանակի առաջնադիրքերից մեկին մոտենալ Հնդկաստանի և Չինաստանի միջև Լադակհի սահմանային տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը: Գրում է [url=https://ria.ru/20200908/indiya-1576909202.html]ria.ru[/url]-ն։ «Հենց Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակն է կպտորեն խախտում պայմանավորվածությունները և ագրեսիվ զորաշարժեր անցկացնում այն դեպքում, երբ ռազմական, դիվանագիտական և քաղաքական մակարդակներով փոխգործակցությունը շարունակվում է: Այս դեպքում 2020 թվականի սեպտեմբերի 7-ին Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակի զորքերը փորձել են մեր առաջնադիրքերից մեկին մոտենալ փաստական վերահսկողության գծի երկայնքով և …մի քանի կրակոցներ արձակել օդում՝ փորձելով վախեցնել մեր զորքերին»,-ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Ռազմական գերատեսչությունում նաև նշել են, որ «ոչ մի փուլում հնդկական բանակը չի անցել փաստական վերահսկողության գիծը և ագրեսիվ ոչ մի միջոցի չի դիմել, ներառյալ հրաձգությունը»: Հնդկաստանի և Չինաստանի միջև Լադակհի սահմանային տարածաշրջանում իրադրության սրումն սկսվել էր դեռ մայիսի սկզբին, երբ երկու երկրների զինվորականների միջև մի շարք հակամարտություններ տեղի ունեցան բարձրլեռնային Պանգոնգ Ցո լճի շրջանում: Դրանից հետո երկու երկրներն ուժեղացրել էին ռազմական ներկայությունը փաստական վերահսկողության գծի մոտ, որը Լադակհում փոխարինում է սահմանին: Լարվածության նոր ալիքներ են սկսվել հունիսի 15-ի երեկոյան, որի հետևանքով հնդկական կողմից 20 զինվոր է զոհվել, չինական կողմից զոհվածների և տուժածների մասին տեղեկատվություն չի հրապարակվել: Իրադրության ևս մեկ սրում է տեղի ունեցել օգոստոսի 29-30-ին, ինչպես նաև օգոստոսի 31-ին: Ինչպես հաղորդել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, սեպտեմբերի սկզբին տեղի ունեցած հանդիպման ընթացքում երկու երկրների պաշտպանության նախարարներն արտահայտվել են սահմանամերձ հարցի խաղաղ կարգավորման օգտին։

Նմանատիպ նյութեր