211652_close_icon
views-count1850 դիտում article-date 12:02 08-09-2020

ՌԴ-ում քաղաքացիական շրջանառության է դրվել կորոնավիրուսի դեմ գրանցված առաջին պատվաստանյութը

Ռուսաստանի առողջապահութան նախարարությունը հաղորդում է, որ կորոնավիրուսի դեմ ստեղծված «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակն արդեն քաղաքացիական շրջանառության է դրվել, հայտնում է [url=https://eadaily.com/ru/news/2020/09/08/v-rossii-v-grazhdanskiy-oborot-vypustili-pervuyu-partiyu-vakciny-ot-covid-19?fbclid=IwAR2CvZZUATJv0pgCsno1qMy63nnjsRr3HBnEbhTTnwm1pBbSos5b25f7Uls]eadaily.com [/url]կայքը։ «Պատվաստանյութն առողջապահության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության լաբորատորիաներում անցել է որակի անհրաժեշտ փորձարկումները։ Մոտ ապագայում երկրի տարբեր շրջաններում սպասվում են պատվաստանյութերի առաջին խմբաքանակները»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում։ Կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութը ռուսական կլինիկաներին կմատակարարվի արդեն մյուս շաբաթ։

Նմանատիպ նյութեր