211652_close_icon
views-count967 դիտում article-date 11:36 08-09-2020

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի վարչապետին` ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Անդորրայի Իշխանապետության վարչապետ Չավիեր Էսպոտ Սամորային՝ ազգային տոնի առիթով: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Անդորրայի ժողովրդին Անդորրայի Իշխանապետության ազգային տոնի՝ կույս Մերիչելի օրվա կապակցությամբ: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ աշխատանքային բեղուն գործունեություն և նորանոր հաջողություններ, իսկ Անդորրայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Նմանատիպ նյութեր