211652_close_icon
views-count2733 դիտում article-date 10:58 08-09-2020

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 108, մահվան՝ 3 նոր դեպք

Հայաստանում սեպտեմբերի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 108 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 44 953-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 903 է: Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ պացիենտները եղել են 62 (կին), 57 (տղամարդ) և 68 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Սեպտեմբերի 8-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 276 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1179-ի: Մեկ օրում առողջացածների թիվը 471 է, ընդհանուր առողջացածներինը՝ 40 592, փաստացի բուժվողներինը՝ 3182 (մեկ օրում նվազել է 367-ով): Մեկ օրում արվել է 221 041 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1864 թեստ:

Նմանատիպ նյութեր