211652_close_icon
views-count3511 դիտում article-date 10:01 08-09-2020

«Սուրմալու» առևտրի կենտրոնը շուրջ 20 տոկոսով բարձրացնում է տաղավարների վարձավճարները. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Համավարակի ստեղծած խնդիրները շարունակում են լարված պահել մեր տնտեսությունը: Չնայած մարդիկ զրկվել են աշխատանքից, բիզնեսներ են փակվում, քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը նախանձելի չէ, նոր հարվածները, սակայն, կարծես առջևում են: Այս իրավիճակում, երբ մարդիկ մի կերպ են կարողանում իրենց բիզնեսները պահել, որոշ առևտրի կենտրոններ որոշել են, որ տաղավարների վարձավճարների գինը պիտի բարձրացնել: Մեր տեղեկություններով` «Սուրմալու» առևտրի կենտրոնը մտադիր է շուրջ 20 տոկոսով բարձրացնել տաղավարների վարձավճարները, ինչը, բնականաբար, հարուցել է առևտրականների զայրույթը: Թե ինչ հիմնավորմամբ և ինչու է այս պահին նման որոշում կայացվել, առևտրականներին հստակ բացատրություն չեն տվել: Սակայն ակնհայտ է, որ նման որոշումը բավական տհաճ անակնկալ է առանց այն էլ առևտրից դժգոհ տաղավարների տերերի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր