211652_close_icon
views-count2364 դիտում article-date 22:48 07-09-2020

«Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե». արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է, նա է՛լ ավելի է ժրել ու ցինիկացել. Աշոտյան

«Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի բնակիչներին ասել է Փաշինյանը։ Արձակուրդը մեր վարչապետի վրա եկել է։ Նա էլ ավելի է ժրել ու ցինիկացել։ Այլ կերպ հնարավոր չէ բացատրել, թե ի՞նչ երեսով է մարդկանց կյանքը կախարդական փայտիկի մեկ զարկով հեքիաթի վերածելու խոստացող Նիկոլը մուննաթ գալիս իրեն ժամանակին հավատացող ու բոլոր իշխանությունների ժամանակ սահմանը պահող մարդկանց վրա։ Չէ, ժողովուրդ ջան։ Նիկոլից մի նեղացեք։ Ձեր չխմած մի շիշ արաղը գալու է բյուջե ու դառնա նիկոլոկան տզրուկների փորը լցվող հերթական պարգեւավճարը, հերթական շքեղ վերանորոգումը, հերթական թանկարժեք չարտերային չվերթը, հերթական պատգամավորի հերթական մեքենան կամ բնակարանը։ Լավ բան է ասում մարդը. համ ձեր լյարդը առողջ կմնա, համ իրենց փորը՝ կուշտ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

«Ոչ մի բան չի լինի, որ 1 շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»,- այսօր սահմանամերձ Մովսեսի...

Опубликовано Armen Ashotyan Понедельник, 7 сентября 2020 г.

Նմանատիպ նյութեր