211652_close_icon
views-count2419 դիտում article-date 20:45 07-09-2020

Խոակին Կապառոս. Ես հպարտ եմ այս մեկ շաբաթում Հայաստանի հավաքականի հետ տարած աշխատանքով

Վազգեն Սարգսյանի անվան Հարապետական մարզադաշտի ասուլիսների սրահում վայրկյաններ առաջ ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի նախախաղային մամուլի ասուլիսը՝ Ազգերի լիգայի 2-րդ տուրի Հայաստան-Էստոնիա հանդիպմանն ընդառաջ, հայտնում է [url=https://armsport.am/2020/09/07/%d5%af%d5%a1%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b8%d5%bd-%d5%b4%d5%a5%d5%b6%d6%84-%d5%ac%d5%ab-%d5%a5%d5%b6%d6%84-%d5%ad%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%be%d5%a1%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b4%d5%a2/]Armsport.am[/url]-ը: «Իհարկե դիտել եմ Էստոնիա-Վրաստան խաղը: Մեր խմբում հավասար հնարավորությամբ թիմեր են, և մեծ դեր կարող է խաղալ նաև մարզական բախտը, ինչպես նաև ցանկացած անհաջող գործողություն կարող է վճռորոշ լինել ընդհանուր արդյունքի համար: Ես հպարտ եմ այս մեկ շաբաթում Հայաստանի հավաքականի հետ տարած աշխատանքով, քանի որ տեսա, որ ֆուտբոլիստները մեծ աշխատասիրություն են դրսևորում և պատրաստ են պաշտպանել իրենց երկրի գույները»,-ասաց Կապառոսը: Կորոնավիրուսով պայմանավորված դադարի ազդեցության մասին -Իհարկե մեծ ազդեցություն է թողել, բայց դա վերաբերվում է բոլոր հավաքականներին: ՀՖՖ-ն արել է ամեն բան, որ ֆուտբոլիստները կարողանան գալ ու խաղալ հավաքականի համար: Իհարկե մեծ նշանակություն ունի նաև այն, որ հանդիպումներն անցնում են առանց երկրպագուների: Էստոնիայի հետ կայանալիք խաղի մասին -Երկու թիմերն էլ նմանատիպ տակտիկական սխեմա են օգտոգարծում: Բնականաբար երկու թիմերն էլ կփորձեն ստեղծել գոլային պահեր: Նաև շատ կարևոր է, որ հուսալի խաղ ցուցադրենք պաշտպանությունում: Բնականաբար կփորձենք խաղալ հարձակվողական ֆուտբոլ, սակայն չմոռանանք, որ գոյություն ունի մրցակից, որը փորձելու է խանգարել մեզ: Մենք խանդավառությամբ լի ենք և խաղալու ենք նվիրումով: Պետք է հստակ հասկանալ թե ինչ է պետք անել, երբ գնդակը քեզ մոտ է, և ինչ անել՝ երբ դու առանց գնդակի ես: Առջևում 24 ժամ ունենք և դեռ կմտածենք, թե ովքեր են լինելու մեկնարկային կազմում: Հյուսիսային Մակեդոնիայի հետ խաղի մասին -Բնականաբար հեշտ չէ, երբ 4-րդ րոպեին գոլ ես բաց թողնում, իսկ րոպոներ անց ևս մեկը: Ամեն դեպքում, թիմը պայքարեց: Իհարկե մեծ ազդեցություն ունեցավ նաև շոգ եղանակը: Բնականաբար, եթե քեզ հաղթել են, նշանակում է քեզ գերազանցել են: Մենք պետք է կարողանանք հնարավորինս խորը վերլուծել և ճիշտ հետևություններ անել: Հայաստանի Հավաքականում իր գործունեության մասին -Ես շատ ուրախ եմ և երջանիկ, որ գլխավորել եմ Հայաստանի հավաքականը: Մենք իհարկե նոր ֆուտբոլիստներ պետք է հրավիրենք և սերնդափոխության գնանք: Նորեկները շատ են և ես կփորձեմ անել ամեն ինչ, որպեսզի ամեն ինչ լավ ընթանա: Հենրիխ Մխիթարյանի բացակայության պատճառների մասին. -Դատելով իմ զրույցից նրա հետ, կարող եմ ասել որ որևէ կոնֆլիկտ գոյություն չունի՝ կապված ՀՖՖ-ի հետ: Մխիթարյանն արդեն պատրաստ է հաջորդ ամիս միանալ հավաքականին: Վահան Բիչախչյանի մասին -Նա ինձ հաճելիորեն զարմացրեց իր որակներով և պրոֆեսիոնալիզմով: Նա հիանալի ֆուտբոլիստ է և մեծ ապագա ունի, ինչը նրան ասել եմ: Կարծում եմ շատ արագ նա կսկսի մեծ դեր ունենալ Հայաստանի հավաքականում: Նորբերտո Բրիասկո Բալեկյանի մասին -Բրիասկոն կարևոր ֆուտբոլիստ է հավաքականի համար, բայց բանն այն է, որ արգենտինայում լրիվ այլ վիճակ է կապված կորոնավիրուսի հետ և Նորբերտոն երկար ժամանակ է մարզումներ չէր անցակցրել: Դեռ չեմ կարող ասել նա վաղը կլինի հիմնական կազմում թե ոչ, բայց նրան հիմա պակասում է խաղային պրակտիկան: Հիշեցնենք, որ Հայաստան-Էստոնիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին և կմեկնարկի 20:00-ին:

Նմանատիպ նյութեր