211652_close_icon
views-count347409 դիտում article-date 19:06 07-09-2020

Առեղծվածային դեպք Երևանում. «Աստղիկ» բժշկական կենտրոնի մուտքի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: [b]*** 20:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյ Հենրիխ Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Այս պահին նրանք որոնողական աշխատանքներ են իրականացնում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի և 4-րդ գյուղի տարածքում, այդ թվում՝ գերեզմաններում:[/b] [b]**** 21:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակոցների վայրը, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակ (բիտա), կոտրված ակնոց, քարեր, որոնց վրա կան արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի քննչական խումը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում է նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 302+
302+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր